Պրոյեկտի մասին

Ողջույն և բարի գալուստ հարգելի հյուր։ Սա առաջին հայերեն վեբ կայքն է, որը վերաբերվում է Photoshop ծրագրին և առհասարակ թվային դիզայնին:

Կայքում կարող եք գտնել հայերեն ուսուցողական նյութեր Photoshop-ի վերաբերյալ: Կայքը պատրաստվել է պրոյեկտի հեղինակ՝ Գասպար Գալենտերյանի կողմից, և սպասարկվում է Galent.am™-ի կողմից:

Photoshop.am - Gaspar Galenteryan

Պրոյեկտի հիմնական նպատակն է սկսնակների համար և ոչ միայն սկսնակների համար, ծառայել որպես օգտակար ռեսուրս:

Եթե ցանկանում եք դառնալ դիզայներ, վեբ դիզայներ, լուսանկարիչ կամ ընդհանրապես ցանկանում եք սովորել թվային գրաֆիկայի հետ աշխատել, ապա սկսեք Photoshop ծրագրի ուսումնասիրելուց, քանի որ Photoshop-ն ամենատարածված ծրագիրն է թվային պատկերների հետ աշխատելու համար: Այդ պատճառով նաև այս կայքը ստացավ այսպիսի անվանում՝ Photoshop.am:

Կարող եք սկսել «7 անվճար վիդեոդասերից», որոնք պատրաստվել են Գասպար Գալենտերյանի կողմից և տրամադրվում է «Galent.am օնլայն կրթահամալիր»-ի կողմից՝ «Photoshop սկսնակների համար» կուրսից:

Կարդացեք նաև «Դիզայն» էլեկտրոնային մինի-գիրքը, որը նույնպես շատ օգտակար կլինի:

Բացի դրանից, կա նաև մեկ այլ կուրս՝ «Photoshop-ը վեբ դիզայնում», որը կարող եք դիտել օնլայն, Galent.am կայքում: Դրա համար հարկավոր է անդամագրվել կայքում սիմվոլիկ գումարով: Մեկ ամսով անդամագրության արժեքը կազմում է 8000 դրամ, իսկ անդամագրության ընթացքում հասանելի են դառնում կայքում առկա բոլոր կուրսերն իրենց վիդեոդասերով և բոնուսներով:

Եթե պրոյեկտի կամ կայքից օգտվելու վերաբերյալ կառաջանան հարցեր կամ կլինեն հետաքրքիր առաջարկներ, կարող եք կապնվել մեզ հետ հետադարձ կապի միջոցով:

Այսպիսով, արդյունավետ ուսման ընթացք եմ մաղթում։
Լավ օրվա մաղթանքներով՝ Գասպար: