Ի՞նչ է փիքսելը

948
07.09.2016

Ցանկացած թվային պատկեր բաղկացած է փիքսելներից: Ենթադրենք, ունենք այսպիսի ինչ որ նկար։

Փիքսելներից բաղկացած պատկեր

Այժմ, եթե այն խոշորացնենք Photoshop ծրագրի միջոցով, ապա կտեսնենք այսպիսի արդյունք:

Փիքսելների ցուցադրումը Photoshop ծրագրի միջոցով

Այդ քառակուսի վանդակները փիքսելներն են, որոնք ունեն տարբեր գույներ։ Յուրաքանչյուր փիքսել կարող է ունենալ մեկ ընդհանուր գույն։ Իսկ այդ բոլոր փիքսելները միասին կազմում են տվյալ թվային պատկերը:

Այսինքն՝ ցանկացած թվային պատկեր բաղկացած է փիքսելներից, որն ամենափոքր միավորն է: