Սովորում ենք ավելացնել վեկտորային գրաֆիկա

1296
08.09.2016

Այժմ ես կտեղադրեմ Marilyn Monroe-ի վեկտորը Phooshop ծրագրում և կցուցադրեմ թե ինչպես է դա արվում։

Դուք նույնպես կարող եք ներբեռնել ֆայլը .zip արխիվով, այնուհետև դուրս բերել ֆայլը արխիվից և քայլ առ քայլ կրկնել:

Քայլ 1-ին

Ֆայլը արխիվից դուրս բերելուց հետո միացնում ենք Photoshop ծրագիրը, այնուհետև ընտրում ենք անհրաժեշտ գործիքը վեկտոր ստեղծելու համար և վերևից սեղմում ենք մենյուի սլաքի վրա, որպեսզի բացվի վեկտորների գրադարանը:

Վեկտորային գրաֆիկայի գործիքները

Քայլ 2-րդ

Սլաքի վրա քլիք անելուց հետո բացվում է պատուհան, որի վերին աջ անկյունում տեսնում ենք կարգավորումների կոճակը։ Սեղմում ենք այդտեղ և նավիգացիայի ցանկից ընտրում ենք «Replace Shapes», որպեսզի պարզ երևա միայն նոր բեռնած վեկտորը մեր գրադարանում:

Բեռնում ենք նոր վեկտորային գրաֆիկա

Քայլ 3-րդ

Ընտրում ենք նոր բեռնած վեկտորը և «Shift» ստեղնը սեղմած հավասարաչափ ստեղծում ենք մեր գրաֆիկան:

Ստեղծում ենք վեկտոր Photoshop-ում

Վերջում կարող ենք այդ շերտի չափսերը փոփոխել, այն չի կորցնի իր որակը, քանի որ վեկտոր է։ Բացի դրանից կարող ենք ցանկացած վայրում դիրքավորել, կիրառել ցանկացած էֆեկտ և ստանալ մեզ անհրաժեշտ արդյունքը: