Photoshop-ի օգտագործման օրինակներ

1314
07.09.2016

Բացի նրանից, որ Photoshop-ի միջոցով կարելի է մշակել ցանկացած նկար պրոֆեսիոնալ մակարդակով, նաև հնարավոր է ստանալ ցանկացած բարդության գրաֆիկական պատկերներ:

Օրինակ. իմ կուրսերից մեկի՝ «HTML սկսնակների համար», պատրաստման ժամանակ հարկավոր էր ինչ որ գրաֆիկական պատկերի միջոցով ցուցադրել համացանցի աշխատանքի պարզեցված սխեման։

Ամենահարմար տարբերակներից մեկը Photoshop ծրագիրն էր, իսկ ստացված արդյունքը կարող եք տեսնել ստորև։

Համացանցի աշխատանքի մեխանիզմը

Մեկ այլ օրինակ. իմ կուրսերից մեկի՝ «Photoshop-ը վեբ դիզայնում», պատրաստման ժամանակ անհրաժեշտ էր ստանալ ինչ որ վեբ կայքի պատրաստի նախագիծ, որի հիման վրա էլ հնարավոր կլիներ սովորել, թե ինչպես է օգտագործվում Photoshop ծրագիրը վեբ դիզայնում:

Ստացված արդյունքը կարող եք տեսնել ստորև։

Galent.am - Landing Page

Այս մակետը .psd ֆորմատով կարող եք նաև ներբեռնել:

Կարելի է պատրաստել նաև այցեքարտեր, հրավիրատոմսեր, մի խոսքով, ցանկացած նպատակներով ծառայող թվային պատկերներ հնարավոր է ստանալ Photoshop ծրագրի միջոցով, այնուհետև կարելի է նաև տպագրել ստացված արդյունքը: